ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. կապ ունի՞ դա երեկվա միջադեպի հետ

Կադրային
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան)  վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ նախօրեին փոխնախարարի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել Նկարիչների միությունում։ Ցուցահանդեսի ժամանակ, երբ լրագրողը փորձել է փոխնախարարից հարցազրույց վերցնել, մշակույթի ոլորտից մի կին էր մոտեցել եւ սկսել վիրավորել՝ նրան անվանելով դավաճանած իշխանության ներկայացուցիչ։