«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր թիկունքը մեզ թույլ տվեց ողջ պատերազմի ընթացքում մատակարարման որևէ խնդիր չունենալ:
Ու դա փրկեց ոչ միայն մեր կյանքը, այլ բազմաթիվ ժամկետայինների ու սպաների, քանի որ հենց մերոնց ուղարկած սարքերի շնորհիվ էր դիրքում շատ արագ վերականգնվել էլեկտրոմատակարարումը և հետևաբար տեսահսկման համակարգը:
Դիրքն էլ առաջին գծի շարքային դիրք չէր, այլ միջդիրքային գոտում գտնվող կարևոր «ամրոց» ու մեծ առումով նվիրատուներին պետք է շնորհակալ լինի ողջ պաշտպանական շրջանը, ու վստահեցնում եմ՝ շնորհակալ էին:
Դեղորայքի մեծ պաշար էր կուտակվել, որը մենք տեսակավորել ենք ու պահուստավորում ենք հաջորդ փուլի համար: Էնպես որ, եթե ԱԱԾ-ն մի պայծառ օր մեր նկուղից քաղաքացիների ուղարկած դեղեր հայտնաբերի, չկասկածեք, հենց այդպես էլ կա, հետն էլ մի քանի հուզիչ նամակ կա...»:
0Comments