Այսօր ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ դատարանին ներկայացնելով դատախազ Գևորգ Բաղդասարյանին Շուշին հանձնողներից մեկն անվանելու պատճառը, հայտարարեց, որ չի հասկանում՝ ինչո՞ւմ է մեղավոր:
«Ինձ այդպիսի հոդված են գրել 10-15 տարի անց: Ես մարտ ամսին ոչ մի հանցավոր հրաման չեմ տվել: Միակ բանը, որ ես կարող էի անել՝ բանակն այդ պահին այդ ամենից հեռու պահելն էր, որ բանակը միանար ցուցարարներին, որոնք կային այդտեղ՝ բողոքող, կիսախմած»,- ելույթում ասաց Յուրի Խաչատուրովը:
«Եվ հիմա դեռ շարունակվում է այս դատը, և ամենահետաքրքիրն այն է, որ մեզ դատում են այդ հոդվածով, Աստված իրենց հետ:
Այն, ինչ կատարվեց սեպտեմբերին, հոկտեմբերին ու մինչև նոյեմբերի 10-ը, հասկանո՞ւմ եք, կատարվել է սարսափելին: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ով մեղավոր է դրանում՝ նա և նրանք, ասել են մեր դիմաց նստածներին, որ նրանք մեզ նստեցնեն բանտ: Եվ ինչպե՞ս կարող է դա չվրդովվեցնել: Հարգելի կամ ոչ հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք»,- շարունակեց Խաչատուրովը:
0Comments