Չնայած նրան, որ Օնիկ Գասպարյանը հրաժարվում է հրապարակային հանդիպումներ ունենալ ընդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, այնուամենայնիվ, նա ոչ հրապարակային, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել և շարունակում է ունենալ թե նախկին նախագահների, թե ընդդիմության առաջնորդների հետ:
Այս մասին տեղեկացնում է Դեժավյու տելեգրամյան ալիքը:
Նա համոզված է, որ Արցախյան պատերազմի պարտության բոլոր պատասխանատուները շուտով խիստ պատժվելու են:
Օնիկ Գասպարյանը ակնհայտ հասկանում է, որ ինքն էլ ունի պատասխանատվության իր չափաբաժինը և պատասխանատվությունից խուսափել չի հաջողվելու:
Ուստի Գերագույն գլխավոր հրամանատարից հետո երկրորդ պատասխանատու համարվող ԶՈՒ գլխավոր շտաբի պետը փորձում է հասկանալ՝ կտրուկ և վճռական գործողությունների գնալու պարագայում իրեն ի՞նչ երաշխիքներ են տրվելու և արդյո՞ք իրեն հումանիտար միջանցք տրամադրելու են, թե՝ ոչ:
0Comments