Համացանցը հայհոյում է Լենա Նազարյանին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը երեկ «Սպուտիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում մի շարք հայտարարություններ է արել՝ դառնալով սոցցանցի օգտատերի հայհոյանքի թիրախ:

Նազարյանն ասել է, թե համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնել պատերազմի միջոցով։ Ըստ նրա դա պետք է անել քաղաքական գործընթացի միջոցով:

«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,–ասել նա։

Սոցցանցի օգտատերը հակադաձում են՝ թե այդ ումի՞ց էին Լենա Նազարյանն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը թույլտվություն հարցրել՝ երբ պատերազմի 4-րդ օրը իմանալով, որ պարտվում ենք, մարդկանց 18 տարեկան երեխաներին գցում էին մսաղացը՝ ստիպելով մեռնել «բայրաքթարների» տակ:

Օգտատերը մեղադրում են նրան՝ ազգային երազանքից զրկելու, ծնկածի ու պատրվածի հոգեբանությամբ ապրելու քարոզ անելու մեջ: 

Ինչպես նաև հարցադրում են անում, թե ինչպե՞ս են քաղաքական գործընթացով տարածքները հետ բերելու, երբ անգամ հերթական զիջումից հետո Փաշինյանը գերության մեջ գտնվող հայ զինվորների վերադարձի հարցն անգամ չկարողացավ լուծել և ինչպե՞ս ենք խաղաղ ապրելու ադրբեջանցիների հետ, որոնք անգամ կապիտուլյացիա պարտադրելուց հետո շարունակում են սպառնալ, սպանել, թալանել ու գերեվարել հայերին:

Նշենք, որ երեկ երեկոյից բարձրացված հայհոյանքի ու քննադատության ալիքը մինչ այս պահը չի դադարում: