ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Արցախի ԱԺ նախագահը ստում է. Ի՞նչ է իրականում ասել տարածքների մասին Սերժ Սարգսյանը 2016-ին. ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սուտը հակաՀայաստանի սեփականությունն է, սուտը պետք է տեղ չունենա Հայաստանում. քաղաքագետ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Բացահայտում․ ինչ է ասել տարածքների մասին Սերժ Սարգսյանը 2016 թ․-ին

1 2020 թ․ նոյեմբերի 28-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ասել է․ «2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը»։

2 Խոսքի առարկա հանդիպումը մշտապես եղել է իմ գիտական հետաքրքրությունների շրջանակներում։ Արցախում աշխատելուս տարիներին ես ականատեսների հուշեր եմ հավաքել այս հանդիպման մասին։ Առկա է նաև հենց Ա․ Թովմասյանի հետ իմ գիտական հարցազրույցը (27 հունիսի 2018 թ․, Ստեփանակերտ, «Մեդիատոն»)` ձայնագրված իր համաձայնությամբ, որտեղ «իսկ ինքը (Սերժ Սարգսյանը ) ի՞նչ էր ասում, ասո՞ւմ էր «պտի հանձնենք, ձև չկա»» հարցին պատասխանում է՝ «ՉԷ, ԻՆՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ԲԱՆ ՉԷՐ ԽՈՍՈՒՄ»։ Ա․ Թովմասյանը նաև հաստատում է, որ Սերժ Սարգսյանի բանակցային տրամաբանությունը նախատեսում էր Արցախում պարտադիր հանրաքվեի անցկացում։

3 Դեռևս 2019 թ․ փետրվարի 6-ին Սերժ Սարգսյանի՝ այս հանդիպման ժամանակ «հողերի հանձնման» պարտադրանքի մասին ըստ էության հերքմամբ հանդես էր եկել նաև Արթուր Թովմասյանի նախկին կուսակցապետ և Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով․ ««Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում»։

Հ․Գ․ Սուտը հակաՀայաստանի սեփականությունն է, սուտը պետք է տեղ չունենա Հայաստանում։

Հ․Գ․Գ․ Ձայնագրության ամբողջական տարբերակը չեմ հրապարակում էթիկական նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով Ա․ Թովմասյանի՝ ՀՀ և ԱՀ տարբեր պետական այրերի հանդեպ հնչեցրած ոչ կոռեկտ ձևակերպումները»։