Մոսկվայի հանդիպումից առաջ ռուսական կողմը երկար աշխատանք է կատարել Նիկոլի հետ՝ պնդելով, որ Ալիևից նախ պահանջի գերիների վերադարձը

Նիկոլն անգամ ծպտուն չի հանել Ալիևի այդ պահանջի դեմ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրները պնդում են, որ մինչ Մոկսվա այցելելը ռուսական կողմը երկար աշխատանք է կատարել պաշտոնական Երևանի հետ՝ պահանջելով, որպեսզի Ալիևի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն անպայման պնդի գերիների ու զոհված զինծառայողների աճյունների փոխանակման խնդիրները շուտափույթ լուծելու անհրաժեշտությունը և այդ հարցը որպես մնացած բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու նախապայման ներկայացնի։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Dejavu տելեգրամյան ալիքը:

Ավելին, որպեսզի համոզված լինեն, որ Փաշինյանը չի շեղվի իրենց առաջարկած օրակարգից, ռուս դիվանագետներն առաջարկել են նրան գրառում անել այդ մասին և նախօրոք նշել իր բանակցային առաջնահերթությունները, ինչը և Փաշինյանն արել է։

Այդկերպ պաշտոնական Մոսկվան ցանկանում էր որոշակիորեն կասեցնել թուրք-ադրբեջանական դաշինքի՝ մեր տարածաշրջանում այդքան ամրապնդվելու թափը՝ փորձելով հետագայում այստեղ իրավիճակ փոխող նոր լուծումներ գտնել։ Սակայն ամեն ինչ տապալվեց հենց այն պահին, երբ Մոսկվայում Ալիևը պահանջեց սկզբից լուծել իր համար կարևոր խնդիրները, հետո նոր խոսել մնացած բոլոր հարցերի մասին։ Ըստ աղբյուրների, Նիկոլն անգամ ծպտուն չի հանել Ալիևի այդ պահանջի դեմ։