ԿԱՐԵՎՈՐ. Չե՞ք ցանկանում հրաժարական տալ, ճիշտը հեռանալն է. Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանին

Հանդիպումը սառը մթնոլորտում է անցել
Live24.am-ը ներկայացնում է

 

Մոսկովյան այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից զատ՝ առանձին հանդիպում-զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպմանը այլ պաշտոնատար անձինք էլ են ներկա գտնվել։ 

ՌԴ-ից Հրապարակի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հանդիպումը բավականին սառը մթնոլորտում է անցել։

Պուտինը Փաշինյանին գրեթե ուղիղ տեքստով հասկացրել է, որ ճիշտը հեռանալն է։ 

ՌԴ նախագահը նախ նկատել է, որ Հայաստանում կարծես թե այնքան էլ լավ վիճակ չէ քաղաքական առումով՝ վարչապետի հրաժարականն են պահանջում։ Ապա հարցրել է՝ չի՞ ցանկանում, արդյոք, հրաժարական տալ։

Փաշինյանն ասել է այն, ինչ Հայաստանում է ասում, թե՝ նման հանրային տրամադրություններ չկան, իր հեռացման քաղաքական օրակարգ չկա, և ինքը վայելում է ժողովուրդի վստահությունը։