ԱԿՆԱՐԿ. Ռուսաստանին թույլ Հայաստան պետք չէ. Ռուսաստանին Հայաստանում պետք է հզոր առաջնորդ և նրա ղեկավարությամբ՝ հզոր Հայաստան

Ի՞նչ են հասկացնում ռուսական շրջանակները
Live24.am-ը ներկայացնում է

ա

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո մերձիշխանական շրջանակները սկսեցին ակտիվ լուրեր շրջանառել, ըստ որոնց՝ իբրև թե ՀՀ վարչապետի այցը շատ բարեհաջող ընթացք է ունեցել, և Փաշինյանն էլ գտնվում է Ռուսաստանի ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորության ու պաշտպանության ներքո:

Եվ ահա, մերձնիկոլական ազդեցության գործակալներին շտապեցին հերքել ռուսական հայտնի շրջանակների կարկառուն ներկայացուցիչները՝ սառը ցնցուղ լցնելով Փաշինյանին նոր լույսի ներքո մատուցելու բոլոր ջանքերի վրա:

Պարզվեց, սակայն, որ որոշ կայքերում ու սոցցանցերում տարածվող ստահոդ լուրերն անգամ մի շարք ընդդիմադիրների  ու փորձագիտական շրջանակների են համոզիչ թվացել, որոնք հուսահատվելով՝ որոշել են հրաժեշտ տալ ակտիվ պայքարին՝ հավատալով, թե Նիկոլը լիուլի վայելում է Պուտինի սերն ու հովանավորությունը: 

Ադ կուտն ուտելով՝ որոշ, այսպես կոչված, ընդդիմադիր սաբոտաժնիկներ փորձել են թուլացնել 17 կուսակցությունների պայքարի տեմպերը՝ այդպիսով ջուր լցնելով Փաշինյանի ջրաղացին:

Չէ՞ որ ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակության ներկայացուցիչների մոտ հուսահատություն առաջացնելը հանդիսանում է փաշինյանական պրոպագանդայի գլխավոր նպատակներից մեկը, և այդ նպատակի իրականացման համար մեծ ուժեր ու հնարավորություններ են հրապարակ նետվել:

Ռուսական շրջանակները հասկացնում են, որ ինչպիսին էլ լինի այսօր ընդդիմությունը Հայաստանում, Մոսկվան նրանց չի ասել ու չի է պատրաստվում հրահանգել՝ դադարեցնել ջանքերը՝ Նիկոլին հեռացնելու հարցում:

Ըստ նրանց, օրակարգն անփոփոխ է. Նիկոլը պետք է հեռանա, և դա 2021 թվականի մեկնարկի գլխավոր կետն է:

Ռուսական շրջանակները նաև թափանցիկ ակնարկում են, որ Ռուսաստանին թույլ Հայաստան պետք չէ և նաև թույլ Փաշինյան պետք չէ. Ռուսաստանին այսօր բացառապես իրենց հզորությունն ապացուցած առաջնորդներ են պետք և նրանց ղեկավարությամբ՝ կայուն ու հզոր Հայաստան: