Հայկական ընդդիմությանը տրված էր երկու ամիս. Ռուսաստանը ամեն գնով առաջ ա տանում իր հիմնական նպատակը

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանը ամեն գնով առաջ ա տանում իր հիմնական նպատակը՝ բացել ցամաքային ճանապարհը դեպի Հայաստան և իր վերահսկողության տակ վերցնել զուգահեռ (Ադրբեջան-Հայաստան- Նախիջևան-Հայաստան) և ուղղահայաց (Իրան-Նախիջևան-Հայաստան- Վրաստան-Սև ծով) ապագա ստեղծվելիք հանգույցները։

Այս կապակցությամբ Մոսկվային բացարձակ ներկայումս ձեռ չեն տալիս Հայաստանում ներքաղաքական բախումները, որոնք կարող են վտանգել այդ գործընթացի ընթացքը ու տեմպերը։

Հայկական ընդդիմությանը տրված էր երկու ամիս ժամանակ, որպեսզի իրենց քմահաճույքներով լուծեն Նիկոլի հարցերը, որը տեղական ընդդիմության ծախսեց ամեն ինչի վրա, բացի իրական գործողություններից։

Իհարկե, հնարավոր են տարատեսակ էքսեր, սակայն երկիրը նորանուր ցնցումներից զերծ պահելու ու Նիկոլից ազատվելու ամենապարզ և անվտանգ միջոցը մնում են արտահերթ ընտրութունները, որը շուտափույթ անցկացումը բխում է հենց հայ ազգի շահերից․․․»: