Զինված միջադեպ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 74-ամյա տղամարդ

Նրա ավտոտնակում հայտնաբերվել է ՏՏ տիպի ատրճանակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ժամը 18:50-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 74-ամյա Հակոբ Մալխասյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշենում գտնվող իր ավտոտնակից: Էրեբունու ոստիկաններն ու քննիչները՝ ժամանելով նշված վայր, այնտեղ հայտնաբերել են ՏՏ տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի փամփշտատուփի մեջ եղել է 1 փամփուշտ, իսկ փամփշտանոցում՝ 1 կրակված պարկուճ, ավտոտնակում էլ եղած սեղանին հայտնաբերվել է 6 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ: Հիվանդանոցում բժիշկը իրավապահներին հայտնել է, որ Հ. Մալխասյանը ի վիճակի չէ բացատրություն տալու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: