Միքայել Մինասյանը գաղտնազերծում է Մոսկվայում ստորագրվելիք փաթեթի բովանդակությունը

Փաթեթի մեջ մտնում է Հայաստանի պարտավորությունը չվարել հակաթուրքական քաղաքականություն, այդ թվում` հրաժարվել հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչման թեման առաջ մղելուց
Live24.am-ը ներկայացնում է

ա

Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում գրում է.

«Նիկոլի ներկայացուցիչները բանակցություններ են վարում այն փաստաթղթերի փաթեթի շուրջ, որը Հայաստանը ստիպված կլինի ստորագրել Թուրքիայի հետ սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց։

Փաթեթի մեջ մտնում է Հայաստանի պարտավորությունը չվարել հակաթուրքական քաղաքականություն, այդ թվում` հրաժարվել հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչման թեման առաջ մղելուց, չաջակցել սփյուռքին Ցեղասպանության ճանաչման հարցում, ստորագրել փաստաթղթեր Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության ու ֆինանսական փոխհատուցումից հրաժարվելու մասին։

Զիջումների փաթեթի մեջ մտնում է նաև «հայկական հարցի» (սա բառացի մեջբերում է բանակցողների աշխատանքային փաստաթղթից, ուր Ցեղասպանությունը ամոթալիորեն անվանվում է «հայկական հարց») ուսումնասիրության նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը։

Գործընթացն ընթանում է Մեղրիով պանթուրքիստական միջանցքի ներգրավմանը և ադրբեջանական կողմին բանավոր ըմբռնմամբ ամրագրված տնտեսապես նշանակալից սահմանային տարածքների փոխանցմանը զուգահեռ»: