Դաժան ու առեղծվածային դեպք. Արարատի մարզում արկղի մեջ բռնության հետքերով տղամարդու դի է հայտնաբերվել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com–ը հայտնում է, որ այսօր, հունվարի 8-ին, Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում փայտե արկղ կա, որի մեջ դի է։

Ոստիկաններն ու քննիչները արկղի մեջ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի բռնության հետքերով։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փոձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։