Քիչ առաջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիում, գցել են արգելափակոցների 4 շարք ու փորձում են գրավել շենքը՝ ոստիկանության հետ բախումների մեջ մտնելով։
Ինչպես փոխանցում է Ռիա Նովաստին, այս մասին այտարարել է ամերիկացի սենատոր Ջեյմս Լենքֆորդը:
«Ցուցարարները հարձակվել են Կապիտոլիումի վրա եւ շրջափակել Սենատի դահլիճը ։ Նրանք խնդրել են մեզ մնալ ներսում», - գրել է Լենքֆորդը Twitter-ում։
Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունենում գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև։
Իրավապահները արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Կան վիրավորներ։
Հաղորդվում է, որ ԱՄՆ Սենատն ընդհատել է նիստը։
0Comments