Հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում Հադրութի վերադարձը, ինչի մասին խոսել է Վիտալի Բալասանյանը, Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանն արձագանքեց.
«Անկեղծ ասած, ես այդ մասին դեռ վստահ խոսելու ոչ մի լուրջ հիմք չեմ տեսնում, որովհետև ոչ մեկն էլ չի բանակցում, հետևաբար չեմ կարծում, որ դա կարող է իրականություն դառնալ»:
Սավադյանի տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ հադրութցիների մոտ 10-15 տոկոսն է միայն վերադարձել Արցախ. «Այնտեղ կացարանի խնդիր կա, շատերն են ուզում գնալ, բայց կացարանի խնդիրը թույլ չի տալիս: Նրանց մեծ մասը հիմա Հայաստանի տարբեր մարզերում են, եթե Արցախում կացարանի հարցը լուծվի, ինձ թվում է, ավելի մեծ թվով մարդիկ կվերադառնան»:
0Comments