Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 25-ին կայցելի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ТАСС-ը:
«Ուշադրության կենտրոնում կլինեն մեր համագործակցության ամենաարդիական հարցերը»,- ասել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:
Ինչպես նշվում է, բանակցությունների ձևաչափը թույլ է տալիս Բելառուսի կառավարության ևս 2 անդամի ներկայություն:
Երկրի ղեկավարներն արդեն հանդիպել էին դեկտեմբերի 6-ին և վիճաբանել ռուսական գազի գնի վերաբերյալ, իսկ հետագայում Լուկաշենկոն ներողություն էր խնդրել:
0Comments