Պատերազմի վտանգը միշտ էլ առկա է և մենք պարտավոր ենք մշտապես վառոդը չոր պահել և ինքնապաշտպանության մեր ունակությունները մշտապես կատարելագործել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա՝ պետք է դուրս գանք պարտվողական հոգեվիճակից և հասկանանք, որ գրագետ, կազմակերպված քայլերի դեպքում մենք կարող ենք այժմ էլ պաշտպանել թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի անվտանգությունը:
«Այս պատերազմում մենք կարող էինք հաղթել, եթե ոչ հաղթել, ապա մնալ մեր դիրքերում, եթե նույնիսկ 1-2 ուղղությամբ հակառակորդը մխրճվել է, մենք պարտավոր էինք և կարող էինք իրենց կանգնեցնել գոնե լեռնաանտառային պայմաններում՝ Հադրութի, Ջաբրայիլի շրջանում»,-ասաց նա:
«Թող Ազգային ժողովն ու պետական կառույցները որոշեն՝ իրավունք ունի՞ որևէ անհատ՝ առանց Սահմանադրության, ԱԺ-ում առանց քննարկումների փաստաթուղթ ստորագրել: Գոյություն ունեն իրավական մարմիններ, որոնք կարող են այդ ամենը տեղափոխել իրավական հարթություն և այնտեղ մինչև վերջ քննեն, ճշտեն դավաճանություն եղել է, թե ոչ»։
0Comments