6 հայ զինվորի մորթել են, իսկ Արցախի ՊԲ-ն ստում է, Նիկոլն էլ զբաղված է բացառապես վարչապետի աթոռը պահելով

Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմռկեչուցից կադրեր, թե ինչպես են բառի բուն իմաստով մորթում հայ զինվորականներին։ Տեսանյութը թշնամին նկարահանել է հենց դեկտեմբերի 27-ին։
Live24.am-ը ներկայացնում է

ա

Արցախի ՊԲ-ն ստում էր, իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է բացառապես վարչապետի աթոռը պահելով

Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 27-ին ադրբեջանական ԶԼՄ-ները ու տելեգրամ ալիքները հայտարարություն տարածեցին, թե հայկական զինված խմբավորումը հարձակման է անցել Հադրութի շրջանում, ինչի արդյունքում հայ 6 զինվորական զոհվել է, 6-ն էլ գերի են ընկել։

Մեկ օր անց, Արցախի ՊԲ-ն հայտարարեց, թե լուրը սուտ է:

Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմռկեչուցից կադրեր, թե ինչպես են բառի բուն իմաստով մորթում հայ զինվորականներին։ Տեսանյութը թշնամին նկարահանել է հենց դեկտեմբերի 27-ին։

Հարց է ծագում` Հայաստանն  առհասարակ ունի՞ իշխանություն։ Եթե ունենար գոնե կարձագանքեր այս վայրագություններին։

Այնինչ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան հերթական ինքնաարդարացնող գրառումն է արել՝ պարտության մեղքը իր վրայից գցելու համար, իսկ երեկոյան հանդիպել է  քաղաքական կուսակցությունների  ղեկավարների հետ։

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը զբաղված է միայն սեփական աթոռը պահելով, իսկ այդ ընթացքում  անգամ նրա ստորագրած  խայտառակ կապիտուլյացիայից հետո ամեն օր ավելանում են հայկական կողմի  զոհերի ու գերիների թիվը։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության ամեն օրը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։ Սա այլևս անհերքելի փաստ է։ 

Տեսանյութերը հասկանալի պատճառով չենք հրապարակում

Mediaport