Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր նախատեսել էին շրջափակել Կառավարության շենքը՝ թույլ չտալու, որ կառավարության նիստ տեղի ունենա։ Սակայն ոստիկանությունը տարբեր կողմերից շրջափակել է շենքը։
Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Նշենք, որ տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։
0Comments