Այս պահին փակ է Վանաձոր-Երևան մայրուղին:
Հայրենիքի փրկության շարժումն այսօր՝ դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլի եւ դասադուլի օր։ Քաղաքի տարբեր վայրերից՝ տարբեր խմբեր երթերով շարժվում են դեպի Հանրապետութան հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության հիմնական ակցիան եւ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները կշրջափակեն Կառավարության շենքը։
Առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել Կառավարության շենք մոտակայքում։
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միայն Կառավարության շենքի հետնամասում մոտ 600 ոստիկան կա։
Առանձին ակցիայով Փաստաբանների պալատից դեպի Ազգային ժողով, այնտեղից էլ Դատախազություն երթով գնացել են փաստաբանները։ Նրանք հիշեցնենք, պահանջում են որ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության եւ կալանավորվի։ Պահանջը չկատարելու դեպքում նրանք մտադիր են նստացույց հայտարարել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միացել գիտական, մարզական, մշակութային համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ, Երեւանի պետական համալսարանը։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Երկրորդ եւ Արամ Առաջին կաթողիկոսները, սփյուռքի տարբեր կազմակերպություններ, մոտ 150 համայնքների ղեկավարներ։
0Comments