Անհետ կորած զինվորների հարազատները Վայքի հատվածում փակել են Երևան- Գորիս միջպետական ճանապարհը։ Ոստիկանական ուժերը փորձում են բանակցել նրանց հետ, որպեսզի երթևեկությունը վերականգնվի, սակայն ապարդյուն։
Ֆեյսբուքյան օգտատեր Մարիա Մինասյանն ուղիղ եթերում ասաց, որ մի քանի ծնողներ այս պահին Վայքի զորամասում հանդիպում են ունենում, որպեսզի իրենց հուզող հարցերի պատասխանները ստանան, բայց մինչև իրենց բավարարող պատասխան չստանան՝ չեն պատրաստվում ճանապարհը բացել։
0Comments