Իրադարձությունների զարգացման սցենարներից մեկը կարող է լինել այն, որ կարգավիճակը կարող է որոշվել ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Քաղաքական գործիչը «վեցի հարթակի» մասին Էրդողանի առաջարկը «գեղեցիկ» հռչակագիր անվանեց:
«Եթե ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների եռանկյունին կարելի է կարգավորված համարել, ապա ինչո՞ւ է Էրդողանը խոսում Վրաստանի գործոնի մասին, որը գտնվում է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ: Ինչպե՞ս է հետագայում գործելու ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք հետագայում դաշինքի անդամները շահարկելու են այդ հարցը: Կարեւոր է նաեւ, թե ինչ ուժեր կգան Հայաստանում Փաշինյանի հեռացման դեպքում՝ ռեւանշիստնե՞ր, թե՞ այլք:
Այն խոսակցությունները, թե իրավիճակն ու Էրդողանի առաջարկները կարող են նոր հնարավորություններ բացել Թուրքիայի համար, անհիմն են: Հնարավորություններ են բացվում Ռուսաստանի համար, Ալիեւը դա հասկացել է՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ ոչ ադեկվատ են գնահատել իրավիճակն ու այդպես էլ շարունակում են»,-հավելեց Տարասովը:
0Comments