ՇՏԱՊ. տեսանյութը անմիջապես Ջերմուկում չէ նկարահանված, այլ Մեծ Ալ լճի (Ալագյոլ) շրջակայքում. Խնդրում եմ, սադրանքների չտրվել. Գառնիկ Իսագուլյան

Տեսանյութում երևում է թե ինչպես են մեր հայկական զինված ուժերը նախազգուշացնում ադրբեջանական շարասյանը չառաջանալ, որին ի պատասխան շարասյունը կանգ է առնում
Live24.am-ը ներկայացնում է

գառնիկ

«Ազգային անվտանգությոն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շ Տ Ա Պ
Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ սոցցանցերում տարածվել է մի տեղեկատվություն, որ իբրև ադրբեջանական զինվորական շարասյունը մոտենում է Ջերմուկին (առկա է ինչ-որ տեսանյութ)։

Պաշտոնապես հայտնում եմ, որ այդ տեսանյութը նկարահանված է ոչ թե Ջերմուկի մոտակայքում, այլ Մեծ Ալ լճի (Ալագյոլ) շրջակայքում։ Տեսանյութում երևում է թե ինչպես են մեր հայկական զինված ուժերը նախազգուշացնում ադրբեջանական շարասյանը չառաջանալ, որին ի պատասխան շարասյունը կանգ է առնում։

Անձամբ հաստատում եմ, որ ադրբեջանական զորամիավորումներին կանգնեցնող անձանցից մեկը իմ մտերիմ ծանոթներից է։

Խնդրում եմ, սադրանքների չտրվել և նման ցանկացած հրապարակում մեկնաբանելուց առաջ կապվել Հայաստանի Հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի լրատվական կենտրոնի հետ։

Հիշեցնում եմ` տեսանյութը անմիջապես Ջերմուկում չէ նկարահանված, այլ Մեծ Ալ լճի (Ալագյոլ) շրջակայքում»: