Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի, թուրքերի միջև գաղտնի դավադրություն է եղել. Գաբրելյանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես գիտեմ, որ եղել են գեներալներ, ովքեր փորձել են գործել, բայց նրանց հատուկ խանգարել են, որ պարտվենք

գաբրելյանով
Փաշինյանը խորապես թքած ունի ամեն ինչի վրա. այժմ նրա առջեւ մեկ խնդիր է դրված՝ փրկել իրեն կամ էլ այնպես անել, որ իրեն մահապատժի չենթարկեն, չձերբակալեն, տրիբունալ չիրականացնեն, քանի որ նա իսկապես դավաճան է, եւ նա դա հիանալի հասկանում է: Այս մասին Yerevan Today-ին տված հարցազրույցում ասել է «Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը:

«Նա, իհարկե, շիզոֆրենիկ է…Իր առաջին հանրահավաքից 20 րոպե անց ես գրել եմ ֆեյսբուքում, որ նա շիզոֆրենիկ է, ով եկել է, որպեսզի հանձնի Արցախը»,-ասել է Գաբրելյանովը:

«Հայաստանի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ երկրի ղեկավարները դավաճանել են: Նա եւս հայտնվեց այդ ցուցակում: Ոչ մի սարսափելի բան չկա: Հայերը դա էլ կվերապրեն: Պարզապես եթե խոսենք ստորագրման մասին, ապա, իհարկե, ստորագրվել է ոչ թե պարզապես ոչ շահավետ պայմանագիր, այլ այդ համաձայնագիրն ընդհանրապես հաշվի չի առնում հայերի շահերը:

Դա կապիտուլյացիա է: Իսկ ի՞նչ էիք դուք ուզում: Եթե դու արհեստականորեն հանձնում ես Շուշին, ապա դա կապիտուլյացիա է: Նա պարզապես կապիտուլացվեց, քանի որ վախկոտ է, եւ Արցախի նախագահը, որքան էլ որ տարօրինակ է ղարաբաղցի տղամարդու համար, պարզապես պաթոլոգիկ վախկոտ դուրս եկավ»,-նշել է նա:

Նա նաեւ մեկնաբանել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պահվածքը՝ կապված Ղարաբաղում պատերազմի հետ:

«Եթե դու արդեն պարտավորություն ես ստանձնել, վերցրու զենք եւ պաշտպանիր, գնա եւ մեռիր Շուշիում մարտի դաշտում: Ինչո՞ւ թողեցիր տղաներին Քարին տակում մարտի դաշտում եւ թաքնվեցիր Ստեփանակերտում, իսկ այժմ քեզ ներկայացնում ես որպես մեծն ղեկավա՞ր. «Կվերանորոգենք սա, կվերանորոգենք նա»: Ո՞ւմ եւ ի՞նչ ես ուզում վերանորոգել: Դու Արցախի կեսը հանձնեցիր, պահեցիր միայն քո գինու գործարանները…եւ քո հողերը»,-նշել է նա: