Մոսկվան կհիշի իր պարտավորությունները ոչ թե Հայաստանի, այլ ամբողջ հայ ժողովրդի հանդեպ

Մանրամասներ

1

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատմել է, թե ինչպես է վերաբերվում շքերթին Թուրքիայի առաջնորդի մասնակցությանը:

Պատգամավորը քննադատել է նաև Էրդողանի`«խելքը գլուխը հավաքելու» կոչն ուղղված Հայաստանին:

«Սա Թուրքիայի ղեկավարի կողմից հերթական պարծենկոտությունն է: Նա կանխամտածված ահաբեկում է Հայաստանին և շոյում իր էգոն: Նույնն է անում նաև Ալիևը: Նրանք ցույց են տալիս, որ արհամարհում են իրենց խոչընդոտած ժողովրդի զգացմունքները»,-ասել է նա:

Զատուլինը կարծիք է հայտնել, թե արդյո՞ք Մոսկվան պետք է ավելի հստակ խոսի Հայաստանին պաշտպանելու մասին:

«Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ դա բխում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունից: Այլ հարց է, որ այսօր մենք խոսում ենք ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի մասին: Մոսկվան պետք է հիշի իր պարտավորությունները ոչ թե Հայաստանի, այլ ամբողջ հայ ժողովրդի հանդեպ»,-եզրափակել է խոսքը Զատուլինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։