ԴՆԹ թեստ պարտավոր են հանձնել Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արման Բաբաջանյանը. WarGonzo-ի հիմնադիր

Ես պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ թեստ հանձնել, կնայեմ նրա դեմքին՝ դեմ առ դեմ

1

Ռուսական խոշորագույն մեդիա կորպորացիայի ղեկավար Արամ Գաբրելյանովը, ով նաև հայտնի է որպես WarGonzo-ի հիմնադիր, իր հաղորդման ժրջանակներում առաջարկել է ստուգել Նիկոլ Փաշինյանի ,Աննա Հակոբյանի, Անդրանիկ Քոչարյանի, Արման Բաբաջանյանի ազգային պատկանելությունը։

«Նիկոլ Փաշինյանը,Աննա Հակոբյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արման Բաբաջանյանը և «Իմ Քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները պարտավոր են ԴՆԹ թեստ հանձնել։ Ես պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ թեստ հանձնել, կնայեմ նրա դեմքին՝ դեմ առ դեմ»։

Ավելի վաղ Live24.am-ը հայտնել էր, որ՝ արձագանքելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտնի սկանդալային զրույցի ձայնագրությանը՝ Արամ Գաբրելյանովը հայտարարել էր.

«Այս ձայնագրության ի հայտ գալուց հետո Փաշինյանն ու իր ողջ շրջապատը, ովքեր մեղադրում էին նախորդ իշխանությանը Ղարաբաղը հանձնելու (վաճառելու) մեջ, պետք է ուղղակի չքվեն Երկիր մոլորակից։ Մահապատժի ենթարկել Նիկոլին ու Արայիկին՝ օրվա կարգախոսը»։