«Վազգեն Մանուկյան վարչապետ, Ռոբերտ Քոչարյան նախագահ». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են

Երեւանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում

հանրահավաք

Երեւանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում: «Արժանապատվության երթ» անունը կրող ակցիայի շրջանակներում քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներից երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Մասնավորապես, երթեր են մեկնարկել Փակ Շուկայից, Աբովյան փողոցից, ՍայաթՆովա –Չարենց խաչմերուկից:

Պաստառներից մեկի վրա գրված էր. «Վազգեն Մանուկյան վարչապետ, Ռոբերտ Քոչարյան նախագահ»: