Յուրաքանչյուրը ինքն է նախընտրում, թե ինչպես օգտագործի իր բերանը. Աստված պահապան ձեզ

Մարդու բերանը ստեղծել է, որպեսզի աղոթի և փառաբանի Աստծուն, սակայն կան մարդիկ, որոնք իրենց բերանը օգտագործում են չարի կողմից խոսելու և բամբասելու համար, այն վերածելով աղբամանի

քահանա

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սիրելի հավատավոր ժողովուրդ, Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ և իր պատկերով:

Մարդու բերանը ստեղծել է, որպեսզի աղոթի և փառաբանի Աստծուն, սակայն կան մարդիկ, որոնք իրենց բերանը օգտագործում են չարի կողմից խոսելու և բամբասելու համար, այն վերածելով աղբամանի:

Յուրաքանչյուրը ինքն է նախընտրում, թե ինչպես օգտագործի իր բերանը:
Աստված պահապան ձեզ»։