Հակոբ Մելքումյան - խորհրդային զորավար, դիվիզիայի հրամանատար:
Առաջին համաշխարհային պատերազմից բացի՝ Մելքումյանը մասնակցել է նաև Ռուսաստանում հրահրված քաղաքացիական պատերազմին՝ մեծապես նպաստելով Թուրքմեստանի ռազմաճակատի բասմաչների դեմ մարտերում հաղթանակի ամրապնդմանը:
Հատկանշական է Հակոբ Մելքումյանի մասնակցությունը Էնվեր փաշայի գլխավորած բասմաչիների վերացման օպերացիային, ինչի մասին նա գրել է․
«Իմ հրամանով հրետանին կրակ բացեց: Կռիվը կատաղի էր ու դաժան: Թշնամին չէր կարող դիմակայել: Էնվերն առանց խալաթի ու բոբիկ փախավ սարերը:
Էնվերին անձամբ եմ հասցրել մահվան: Հաղթողի իրավունքով վերցրեցի նրա անձնական կնիքը՝ արծաթից հսկայական մակագրությամբ. «Իսլամի բոլոր բանակների գերագույն գլխավոր հրամանատար, խալիֆի փեսա և Մուհամմեդի տեղակալ»:
Յուրաքանչյուր Էնվերի համար մենք ունենք մեր Մելքումյանը։
0Comments