Ձեթի, շաքարավազի, բանջարեղենի գներն աճել են ավելի քան 20%-ով. ՎԿ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

խանութ

2020թ. հունվար-նոյեմբերին սպառողական գները նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 1 %-ով, իսկ վերջին մեկ ամսվա կտրվածքով՝ 2020 թ. հոկտեմբերի համեմատ նոյեմբերին գնաճը կազմել է 1.3 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակումից:

2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի և շաքարավազի, յուղերի և ճարպերի, բանջարեղենի 1.9-20.5% գնաճով:Բանջարեղենի ապրանքախմբում վերջին մեկ ամսում՝ 2020թ. հոկտեմբերի համեմատ 2020թ. նոյեմբերին արձանագրվել է 20.5% գնաճ, իսկ մրգի ապրանքախմբում՝ 1.9% գնաճ:

Արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ կազմել է 20.9%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 5.9%:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ: Ձվի գինը 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ աճել է 6.0%-ով, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 7.6%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում ևս վերջին մեկ տարվա կտրվածքով արձանագրվել է երկնիշ գնաճ՝ 26.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գները այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի հետ համեմատած աճել են 1.0%-ով, վերջին մեկ ամսվա կտրվածքով գնաճը կազմել է 0.6%: Մասնավորապես, տարբեր տեսակի կոշկեղենի գներն աճել են 1.4%-ով, հագուստինը` 2.1%-ով: Իսկ բենզինը 2020թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ 0.4% թանկացել է: