Ռուսական օդանավերը կսկսեն վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում

Այն կսկսի աշխատել դեկտեմբերի առաջին տաս օրերի ընթացքում

ինքնաթիռ

Արցախում մարդասիրական կենտրոններին ապահովելու համար ՌԴ ռազմատրանսպորտային օդանավերը կարող են օգտվել Ստեփանակերտի օդանավակայանից, որը կսկսի աշխատել դեկտեմբերի առաջին տաս օրերի ընթացքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի իշխանություններում իր ունեցած աղբյուրին:

Օդանավակայանն ընդունելու է Ан-12 և Ан-26 օդանավերն ու բոլոր տեսակի ուղղաթիռները: Հետագայում այստեղ կարող են վայրէջք կատարել նաև Ил-76-եր:

Մինչ այս պահը ռուսական օդանավերը վայրէջք են կատարում Էրեբունի օդանավակայանում, որտեղից ավտոմեքենայով մարդասիրական օգնությունը տեղափոխվում է Արցախ: