Վազգեն Մանուկյանն առաջիկա ընտրություններին չի առաջադրվելու․ Իշխան Սաղաթելյան

Պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, որտեղ կքննարկվի Փաշինյանի պաշտոնանկության հարցը, իսկ երկրորդ տարբերակն այն է, որ հենց Փաշինյանը գիտակցի ու հեռանա

վազգեն

ՀՀ վարչապետի ընդդիմության թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:

Վազգեն Մանուկյանը հաջորդ ընտրություններին չի առաջադրվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե ինչ են անելու, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, Սաղաթելյանը նշեց, որ նա ստիպված է հրաժարական տալու, այլ ճանապարհ չունի, պետք է հեռանա րոպե առաջ, անցնցում, նրա ամեն րոպե իշխանության մնալու արդյունքում նոր անվտանգային խնդիրներ են կուտակվում:

Սաղաթելյանի խոսքերով, պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, որտեղ կքննարկվի Փաշինյանի պաշտոնանկության հարցը, իսկ երկրորդ տարբերակն այն է, որ հենց Փաշինյանը գիտակցի ու հեռանա: