Վաճառվում է Փաշինյանի աշխատակազմի «LEXUS LX 470»-ը՝ 5 մլն 856 հազար դրամով

Մանրամասներ

1

ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված «LEXUS LX 470» մակնիշի, 187 LL 50 պետհամարանիշի ավտոմեքենան աճուրդի կհանվի:

Նման որոշում ընդունվեց Կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Ավտոմեքենան նախատեսվում է վաճառել 5 մլն 856 հազար դրամով, այն 2002 թվականի արտադրության է:

Որոշման նախագծում նշված է, որ մեքենայի վաճառքն իրականացվում է վարչապետի հանձնարարականի շրջանակում՝ պետական ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացն ապահովելու նպատակով: