Պատերազմի ամենաթեժ պահին Տեր-Պետրոսյանը գնաց Թուրքիա, հարցեր կարգավորեց, էլ չասեմ քայլերն ու գործողությունները, որոնք գաղտնի են մնում մինչև օրս

Վտանգը դեռ կա, կանխելու համար էլ ժամանակ դեռ կա․ Զոհրապ Եգանյան

1

Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին 1-ին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց Թուրքիա ու օգտագործելով Օզալի մահը` բանակցություններ վարեց այնտեղ, թուլացրեց հնարավոր միջամտությունը Թուրքիայի, հարցեր կարգավորեց:

Վարձկանների հետագա մուտքն Արցախ կանխելու համար իր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին ուղարկեց Աֆղանստան ու արդյունք տվեց, էլ չասեմ քայլերն ու գործողությունները, որոնք գաղտնի են մնում մինչև օրս:

Թող այսօրվա ու վաղվա իշխանությունները հետևություններ անեն, մի քիչ ռիսկով ու մի քիչ ոչ ստանդարտ քայլերի գնան, այսպես խեղճ նստել չի կարելի: Վտանգը դեռ կա, կանխելու համար էլ ժամանակ դեռ կա:

Զոհրապ Եգանյան