Սերժ Սարգսյանի գործով նիստը տեղի չի ունենա

Մանրամասներ

1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր նշանակված էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և նախարարության այլ նախկին պաշտանատար անձանց վերաբերյալ դատական նիստ, որը, սակայն տեղի չի ունենա։ 

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Ս․Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ մյուս պաշտպան Ամրամ Մակինյանն է հետաձգման միջնորդություն ներկայացրել, որի հիմքերին տեղյակ չէ։