Հարգելի ընկերներ, հատկապես լրագրող ընկերներ: Այո, ես տիրապետում եմ զոհերի իրական թվին, վիրավորների իրական թվին, անհետ կորածների իրական թվին, սակայն այդ թվերին վաղուց տիրապետում է Նիկոլ Փաշինյանը, ով հետևողականորեն և ստորաբար թաքցնում է իրականությունը հանրությունից, իսկ առաջին հերթին այդ զինվորների ծնողներից:
Ես բարոյական իրավունք չունեմ հրապարակել իմ տիրապետած ինֆորմացիան, քանի դա չի արվել պաշտոնապես: Այնպես, որ խնդրում և կոչ եմ անում պահանջել իշխանությունից հրապարակել իրենց վաղուց հայտնի թվերը:
Նարեկ Մալյան
0Comments