Այդ սրիկա ստորագրողը գոնե ժամկետ սահմաներ գերիների վերադարձի համար, տղաս 64 օր է՝ չկա. անհետ կորածի ծնող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաշաթաղից դատարկ դուրս եմ եկել՝ դատարկ, մի օր ժամանակ չտվեցին

գերի

Ֆրանսիայի դեսպանատուն հայ մտավորականների նամակը հանձնելուց հետո, որով խնդրում են ֆրանսիական պետությանն ինչ-որ կերպ աջակցել գերիների վերադարձին, Հրանտ Թոխատյանին մոտեցավ Արցախի Քաշաթաղից եկած մարդ, որի որդին անհետ կորածներից է:

«64 օր է արդեն՝ իմ տղան չկա, գնում ենք Կարմիր խաչ, ասում են՝ գնացեք Պաշտպանության նախարարություն, այնտեղ եմ գնացել, ասել են՝ գնացեք Ուլնեցի, այնտեղից ուղարկում են մյուս տեղը, իմ հարցը ո՞նց է լինելու»,- հարցրեց անհետ կորածի ծնողը:

Իր հերթին դերասան Հրանտ Թոխատյանը նշեց, որ դրա համար են իրենք փորձում հիմա ինչ-որ տեղից ինչ-որ ձևով մի բան անել:

«Կառավարությունը ոչ մի բան չի անում: Ինքը Ջաբրայիլում էր, Աստված գիտի՝ հիմա կա, չկա, տեղեկություն չեն տալիս նույնիսկ»,- ասաց քաղաքացին և հավելեց, որ եթե Կարմիր խաչն էլ չի կարողանում մի բան անել, թող իրեն տանեն, գնա գտնի իր երեխային:

Թոխատյանը բացատրեց, որ Կարմիրը խաչն ընդամենը միջնորդ կազմակերպություն է և չի կարող գերիների վերադարձով զբաղվել, կարող է ընդամենը տեղեկություններ ճշտել և փոխանցել ծնողներին:

«Քաշաթաղից ես էսպես եմ եկել, դատարկ, մի օր ժամանակ չտվեցին, որ ես ինչ-որ բան վերցնեմ, դրա համար կետեր կան, ժամանակ կար, այդ սրիկան, որ ստորագրել է, կետ դներ, նախքան հանձնելը տային գերիներին, զոհվածներին հանեին, մնացածը ջանդամը, թող իրենց գյոռը տանեին»,- վրդովված ասաց անհետ կորածի ծնողը:

Տեսանյութը՝ Թերթ.am-ի