Ռուս խաղաղապահների հերթական խումբը Ղարաբաղ է ժամանել Ադրբեջանի տարածքով

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը

ռուսաստան

Ռուս խաղաղապահների հերթական խումբը Ստեփանակերտ է ժամանել ռուս-ադրբեջանական սահմանով: ТАСС գործակալության և Թերթ.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Զինծառայողներ, ավտոմեքենաներն ու հատուկ տեխնիկան, ինչպես նաև նյութատեխնիկան ապահովման այլ միջոցներ երկաթգծով ժամանել են Ռուսաստանից նոյեմբերի 28-ին: Խաղաղապահների համար նախատեսված ուղեբեռը Բարդա է հասել նոյեմբերի 29-ին Յալամա-Բաքու-Եվլախ-Բարդա երկաթուղային գծով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: