Ես չեմ հասկանում այն մշակույթի գործիչներին, ովքեր ինչ-որ բան են հասկացել նոր՝ 2020 թվականին. Մհեր Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանը փորձ է անում իր պատգամավորներին ցույց տալ, որ ինքը դեռ կա և ինքը դեռ ուժեղ է, սա իմ կարծիքն է

մհեր

Այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի, իշխանություն, որը կարող է որևէ հարց լուծել, բանակցել՝ թե դաշնակցի, թե թշնամու հետ, այդպիսին իշխանություն չունենք: Այս մասին դեպի ՌԴ դեսպանատուն երթի ժամանակ ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

«Նիկոլ Փաշինյանը փորձ է անում իր պատգամավորներին ցույց  տալ, որ ինքը դեռ կա և ինքը դեռ ուժեղ է, սա իմ կարծիքն է»,-ասաց նա և նշեց, որ իշխանությունը որևէ կապ չունի իր հետ և որևէ սպառնալիք չի լսել, բայց ուրիշների հետ տեսել է, որ նման փորձեր եղել են:

Ինչ վերաբերում է նախկինում Նիկոլ Փաշինյանին սատարելուն և հիմա նրա դեմ դուրս գալուն, ապա նա նշեց, որ ամեն մարդ իրավունք ունի ունենալ իր կենսագրությունը, արած քայլերը: «Ես չեմ հասկանում այն մշակույթի գործիչներին կամ այն մարդկանց, ովքեր ինչ-որ բան են հասկացել նոր՝ 2020 թվականաին, դա շատ տարօրինակ և ինձ համար անբացատրելի բան է, որովհետև կարելի է  սխալվել 2018 թվականին, կարելի է սխալվել 2019 թվականի սկզբին՝ ինչ-որ բան հասկանալու համար, բայց երբ կատարվածից հետո մարդիկ սկսում են գիտակցել, դրանից գալիս է  ուրիշ բանի հոտ»,-ասաց նա: