Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 բժիշկ՝ Ռուսաստանի Արևելյան զինվորական շրջանից. ՌԻԱ Նովոստի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստորաբաժանման կազմում են ռազմական վիրաբույժները, անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգները, թերապեւտներն ու համաճարակաբանները

ռուս

Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 բժիշկ Ռուսաստանի Արեւելյան զինվորական շրջանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությաւնը:

«Արեւելյան զինվորական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ առաջին ստորաբաժանման կազմում են ռազմական վիրաբույժները, անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգները, թերապեւտներն ու համաճարակաբանները:

«Ռուսական խաղաղապահ ուժերի կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցուցաբերել տեղական վարչակազմին ընդհանուր օգտագործման ճանապարհները մաքրելու եւ Ստեփանակերտ քաղաքում սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները վերականգնելու հարցում»,-ընդգծել են ՊՆ-ում: