Իջևանցու նման ասեմ՝ «Պրանեմ թավշիստներիդ ու սորոսիդ վաստակներին», դուք երկիրը կործանման եք տանում

Նիկոլ քո այդ փաբերի ավարաների խմբակի հույսի՞ն է այս Ազգն ու Պետությունը...

իջևան

Ես, ով Նիկոլի ու իրա քայլիստներից շատերի տարիքի չափ անբասիր աշխատել է ոստիկանության համակարգում, ունի իսկական գնդապետի կոչում, նրա ցուցումով մեղադրում են ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ մեջ՝ փողոցի բանուկ մասում կանգնելու համար:

Ուրեմն այս փաբերում ուռողները, ողջ կյանքը ցույցերում, երթերում, հանրահավաքներում անցկացրածները, փողոցներ ու մայրուղիներ փակողները, Սահմանադրական կարգը, օրենքները խախտողները, ոտնահարողները, ժողովրդին, ազգին խաբողները, երկիրը կազմաքանդողները, պետական կառավարումը ձախողողները, սուտասանները, Հայաստանի, Արցախի, մեր ազատագրյալ տարածքները թուրքերին նվիրողները, հազարավոր զինվորների մահվան պատճառ հանդիսացողները թավշյա հանցագործ են, պուպուշ օրինախախտներ են, իսկ ես ու մյուս քաղաքացիները, որոնք ընդվզում, քննադատում ու փորձում են այդ անօրինականությունների մասին խոսել, բարձրաձայնել կամ քաղաքացիական անհնազանդության քայլեր կատարել, նրանք ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ ԵՆ:

Նիկոլ քո այդ փաբերի ավարաների խմբակի հույսի՞ն է այս Ազգն ու Պետությունը...

Աստված ոչ անի, դուք հողատու եք, դուք ապաշնորհ եք ու անձեռնահաս, և Իջևանցու նման ասեմ՝ «Պրանեմ թավշիստներիդ ու սորոսիդ վաստակներին», դուք երկիրը կործանման եք տանում ու վաղուց արդեն պետք է հեռացած լինեիք:

Ծանր հանցագործը դուք եք, դուք մի ընտանիք չեք կարողանում նորմալ ղեկավարել, ձեզանից ի՞նչ ղեկավար: Տղամարդ լինեիք, արդեն բոլորդ հրաժարական տված կլինեիք...

Վախկոտ եք, պարզապես վախկոտ...

Ռոբերտ Մելքոնյան