«Ֆարխոյանի ցուցակում» ընդգրկված իրավապահները ենթարկվելու են պատասխանատվության՝ պետական դավաճանությանն օժանդակելու քրեական հոդվածներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նարեկ Մալյան․ Մանրամասներ

Դատաիրավական համակարգը՝ իր ամբողջ շղթայով այլևս որևէ կերպ չի ենթարկվում դավաճան Նիկոլ Փաշինյանին և նրա դավաճանական խմբակին: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ խոսելով ՀՀ-ում իրավապահ համակարգին ուղղվող հատուկ հրահանգների մասին:

Մալյանի ներկայացմամբ՝ ոստիկանական համակարգում մի քանիսին հանած, որոնք այս իշխանության հետ կապված են և կորցնելու բան ունեն, մնացածը դուրս է դավաճան իշխանության վերահսկողությունից, ըստ նրա՝ նույն պատկերն է նաև մյուս մարմիններում: Նա կոչ արեց, որ բոլոր մարմինները տեսնեն այսօր առկա իրականությունը:

Խոսելով «Ֆարխոյանի ցուցակ»-ի մասին՝ Մալյանը նշեց, որ կան իրավապահներ, որոնք շինծու գործերով ձերբակալում են այն մարդկանց, որոնք խոսում են պետական դավաճանության դեմ: «Օրինակ՝ ինձ ձերբակալեցին մի հոդվածով, որով ձերբակալություն չէր հասնում: Հիմա այդ շղթայի օղակները հայտնվելու են «Ֆարխոյանի ցուցակ» կոչեցյալում: «Ֆարխոյանի ցուցակ»-ում դատաիրավական այն աշխատակիցներն են, որոնք նոյեմբերի 10-ից զբաղվել են պետական դավաճանության դեմ խոսող անձանց նկատմամբ շինծու հալածանքներով»:

Նա նշեց, որ ցուցակն այդպես է անվանվում, քանի որ ձերբակալությունների, խուզարկությունների հիմնական թույլ տվողը եղել է դատավոր Կարեն Ֆարխոյանը, դրանց տակ նրա ստորագրությունն է: «Այդ ցուցակում հայտնվողները պարտադիր ենթարկվելու են իրավական պատասխանատվության՝ պետական դավաճանությանն օժանդակելու, մասնակցելու  համար նախատեսված տարբեր քրեական հոդվածներով»,- ասաց Մալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում