Մտավորականների բողոքի ակցիան Երեւանի կենտրոնում. ՈՒՂԻՂ

Live24.am-ը ներկայացնում է
Live24.am-ը ներկայացնում է

Մտավորականները այսօր հավաքվել են Երեւանի Ազնավուրի անվան հրապարակում գերիների և անհետ կորածների հարազատներին աջակցելու նպատակով:

Նշենք, որ  երեկ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հավաքվել Շառլ Ազնավուրի հրապարակում՝ զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով։