«Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները. ասել են՝ Նիկոլ Փաշինյանին փառաբանող կամ քննադատողներին սաստող «քոմենթներ» գրել

«Տաղանդաշատ քոմենթչիներին» անգամ արձակուրդ են տրամադրում, թույլատրում, որ տանը մնան ու միայն «քոմենթ» գրեն. «Հրապարակ»

նիկոլ

«Այն պահից, երբ հանրությունը հիմնականում հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությունը պաշտպանողների մեծ մասը ֆեյքեր են՝ իրական մարդիկ չեն, իշխանությունը փոխել է մարտավարությունը։

Հիմա փողով անիրական «քոմենթչիներին» փոխարինել են վարչական շրջանների և պետական գերատեսչությունների աշխատակիցները։

Երևանի թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հրահանգ են իջեցրել՝ բանուգործը թողնել և աշխատանքային ժամերին Նիկոլ Փաշինյանին փառաբանող կամ քննադատողներին սաստող «քոմենթներ» գրել։

Ավելին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «տաղանդաշատ քոմենթչիներին» անգամ արձակուրդ են տրամադրում, թույլատրում, որ տանը մնան ու միայն «քոմենթ» գրեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: