Հարյուրավոր գերիների ձայներից, տանջանքներից ու կանչերից ո՞նց չեն գժվում... Տարածքներն էնքան «կազմակերպված», կոնկրետ օրերով տվեցին... քրքրեցին մեզ` 9- ով...

Ես չգիտեմ՝ մենք ինչ պիտի անենք, որ արժանի դառնանք մեր նահատակված հերոսներին, վիրավորներին, շատերը հոգով են խեղվել, ոչ միայն մարմնով, էն ծնողներին, որոնց տան կրակն է մարել, հույսը...
Live24.am-ը ներկայացնում է

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին։

Ես չգիտեմ՝ մենք ինչ պիտի անենք, որ արժանի դառնանք մեր նահատակված հերոսներին, վիրավորներին, շատերը հոգով են խեղվել, ոչ միայն մարմնով, էն ծնողներին, որոնց տան կրակն է մարել, հույսը... ես չգիտեմ՝ ոնց ենք ապրում եւ ոնց պիտի շարունակենք ապրել, ես չգիտեմ՝ ոնց պիտի պաշտպանենք էսքան փխրուն մայրական սրտերը, որոնք ուժեղ լինելուց փշրվել են արդեն... չգիտեմ իրոք։ Կարին Տոնոյան ջան, մայրեր ջան... Տղերք ջան, մեզ ներեք մեր հոգնելու, անտարբերության ու հուսահատության համար....

... Առանց Հայրենիք ո՞նց են ապրում տեսնես... զուգահեռ իրականություններում ո՞նց են թաքնվում ... Հարյուրավոր գերիների ձայներից, տանջանքներից ու կանչերից ո՞նց չեն գժվում... Տարածքներն էնքան «կազմակերպված», կոնկրետ օրերով տվեցին... քրքրեցին մեզ` 9- ով` Շուշին, Մոնթեի ծնունդի օրով` Քարվաճառը... ու էդպես վերջը չի երեւում, բայց գերիների մասին լավ ո՞նց առաջինը չի մտածվել... Մարդ կա՞... (Էն Սարոյանը ժամանակին ինչ ճիշտ էր էլի գրել. «Հե՜յ, ով կա... Հեեե՜՜՜՜յ , ո՞վ կաաաաաա»:

Դերասանուհին նշել է, որ չգիտի՝ կյանքն ինչու է մեզ տրված, բայց գրոշի արժեք չունի ոչինչ, եթե մենք աղջ տղաներին չենք կարողանում վերադարձնել Հայաստան։ Նա նշել է, որ այսօր Ազնավուրի հրապարակում մայրերի հետ միասին գուցե ելք գտնեն... 

«Հ.Գ. Չհոգնել, չհոգնել, հավատալ...

Հ.Գ. Օրեր առաջ ուխտ արեցինք, գիշերեցինք Սուրբ Զորավոր Մարիամ Աստվածածնում... Խորանի կողքի Խուցն է` սրբազան մասունքներով: Եկեղեցին իր գիշերվա լռության մեջ միայն լսում էր, աղոթքն էր լսում ու պաղատանքը... Բարեխոս Աստվածածինը Քրիստոսին` անոխակալ ու բարեգութ Տիրոջը, կհասցնի մեր աղոթքները... Մայրերի աղոթքները Մայրը կլսի... ես հավատում եմ...

Խաղաղ թող պահի մեր Երկիրն ու թշնամուց պահի ու պահպանի մեր Որդիներին` այնտեղ եւ այստեղ: ԱՄԵՆ»,- գրել է նա։

Սղբյուրը՝ news.am