Խաչատուրովը Ղարաբաղում էր՝ թույլ չէին տալիս բունկեր մտնի, իսկ Աննա Հակոբյանը բունկերում էր․ ժամանակը կգա, փակագծեր կբացեմ

Ո՞նց կարող էր էնտեղ հայտնվել մի մարդ, որ չգիտի, օրինակ, ավտոմատներից որը ինչ ա

1

Հատված՝ Լեւոն Երանոսյանի հետ «Հրապարակի» հարցազրույցից

- Մովսես Հակոբյանի ասուլիսը, ենթադրում եմ, դիտել եք, ի՞նչ կարող եք ասել նրա հայտարարությունների մասին՝ Աննա Հակոբյանից սկսած, որ բունկերում էր հայտնվել։

- Դե, դա ես Ղարաբաղում եղած ժամանակ տեղյակ էի, որ Աննա Հակոբյանը բունկերում է։ Բայց ի՞նչ գործ ուներ Աննա Հակոբյանը բունկերում պատերազմի ժամանակ։ Դա աբսուրդ եմ համարում ես։ Եթե կար գեներալ-գնդապետ Խաչատուրով Ղարաբաղում, պատերազմի ու բանակի գիտակ մարդ, ու թույլ չէին տալիս նրան բունկեր մտներ, ո՞նց կարող էր էնտեղ հայտնվել մի մարդ, որ չգիտի, օրինակ, ավտոմատներից որը ինչ ա։ Պատերազմը նայելու համար չի, պատերազմը կռվելու համար ա։

- Իսկ Մովսես Հակոբյանի ասածների մեջ կա՞ն բաներ, որոնք Ձեզ համար խնդրահարույց են, կամ համաձայն չեք դրանց հետ։ Այս պահին զինվորականներից նա դեռեւս միակն է, ով խոսեց ու այդքան բան ասաց։ Հիմա Դուք երկրորդ գեներալն եք, որ խոսում եք։

- Ես ասում եմ՝ ժամանակը կգա, փակագծեր կբացեմ։ Ու Հակոբյանին էլ չեմ ուզում ասել՝ սա ճիշտ ասեց, նա սխալ ասեց։ Մոսին ռազմական գործի գիտակ մարդ է, նա պատերազմ անցած տղա է, գիտեր՝ որ ծառն ինչ միրգ է տալիս։ Կան բաներ, որ ինքն էսօրվա ղեկավարությանը մոտ է եղել, տիրապետում է, Ղարաբաղում ինչ է կատարվել՝ տիրապետում է, պլյուս՝ վարչապետի հետ զինվորական հարցերով անմիջական շփում է ունեցել, ինքը գիտի՝ ինչ ելույթ ունեցավ, ինչ ասեց։ Թող արդեն Նիկոլը վերլուծի, ինքը վերլուծի, եւ վերջում ժողովուրդը վերլուծի։