Թաղավարտի շրջանի պաշտպաններն այսօր ոչ միայն հսկում են ձորակի անվտանգությունը, այլեւ վտանգելով կյանքը ձգտում են նոր ու հարմար բնագծեր զբաղեցնել, որպեսզ գյուղացին իրեն ավելի ապահով զգա իր պապենական հողում:
«Դրոշը տարել դրել ենք, երեկոյան գնացել մի փոս ենք քանդել:
Թաղավարտն ամբողջությամբ գրավելու համար թշնամին անգամ օրը մի քանի անգամ հարձակումներ էր նախաձեռնել, սակայն մեր տղաների համարձակ ու գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդի բոլոր գործողությունները ձախողվել են: Նրանց կրած վնասներն այստեղ մեծ էին՝ թե զինտեխնիկայի, թե մարդկային կորուստների առումով: Գյուղի պաշտպանությունը կազմակերպողներից Նորայր Մուսայելյանը պատերազմի օրերին այս դիրքում հաճախ էր հայտնվում:
«Այս դիրքի վրա վերեւից տանկ էլ է հարձակվել: Տանկը առաջացավ, հետեւակը հետեւից չկարողացավ առաջանալ, որովհետեւ տարբեր կողմերից կրակ բացվեց հետեւակի վրա: Տանկը եկավ, որ պտտվի գնա, խփվեց»,-ասում է Մուսայելյանը:
Թշնամին մեր դիրքրից մի քանի տասնյակ մետրի վրա է, դիրքավորվել են ձորակում, նրանց շարժը տեսանելի է, ձայները՝ լսելի:
Փոխգնդապետ Նարեկ Պետրոսյանը նշել է. «Հիմնականում հրադադարի ռեժիմը պահպանվում է: Իհարկե, լինում են որոշ բացառություններ հակառակորդի կողմից, հրադադարի խախտումներ հրաձգային զինատեսակներից ու անհասցե»:
Այսօրվա դրությամբ Թաղավարտի մի մասը թշնամու վերահսկողության տակ է, գյուղի վերին հատվածն են զբաղեցրել, բայց դա ժամանակավոր երեւույթ է, համոզված են դիրքապահները:
«Քանի որ սա մեր պատմական հողերն ու գյուղերն է, շուտ թե ուշ լինելու է մերը: Հիմա էլ արդեն գյուղում կան երեխաներ, կանայք, Մնացածն էլ հետ են գալու, բնակվելու են: Այս գյուղը անցնելու է իր առօրյա ռեժիմին, ինչպես եղել է 3-4 ամիս առաջ: Հուսով ենք, որ ռանց պատերազմի իրենք հետ են շպրտվելու եւ այն տարածքը, որ եղել է մերը, էլի լինելու է»,-ասում է Նարեկ Պետրոսյանը:
0Comments