13 կետ. «Լուսավոր Հայաստանը» ճանապարհային քարտեզ է ներկայացրել

Պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, խորհրդարանը ընտրի վարչապետ, եւ ձեւավորվի իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն. «Ժողովուրդ»

էդմոն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ՝ նոյեմբերի 27-ին, խորհրդարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր: Այն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում:

Ծրագիրը բաղկացած է 12 կետից։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը. ընդդիմադիր խմբակցությունը նկատում է՝ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, խորհրդարանը ընտրի վարչապետ, եւ ձեւավորվի իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն:

Որպես երկրորդ կետ՝ ամրագրված է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովումը: Մյուս կետերից մեկում ամրագրվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում հայանպաստ լուծումների հասնելու նպատակով, Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների ընթացքի վերականգնումը, ինչպես նաեւ զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովումը:

12 կետերից հետո արդեն վերջին՝ 13-րդ կետով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է, որ ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ պետք է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում