ԿԱՐԵՎՈՐ․ Չինաստան-ԱՄՆ պատերազմին ընդառաջ՝ Չինաստանի նախագահը զինվորականներին կոչ է արել «չվախենալ մահից և պատրաստվել հաղթանակի»

Սի Ծինփինը զինված ուժերին կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել ռազմական գործողությունների նախապատրաստմանը

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը զինվորականներին կոչ է արել «չվախենալ մահից և պատրաստվել հաղթանակի»: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում տալով Չինաստանի պետական ԶԼՄ-ներին:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հրամանատարության հետ հանդիպման ընթացքում նա զինված ուժերին կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել ռազմական գործողությունների նախապատրաստմանը: Դրան, իր խոսքով, հնարավոր է հասնել իրական ռազմական պայմաններում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ամերիկացի քաղաքագետ Քրիստոֆեր Լեյնը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ն և Չինաստանն ընտրել են ռազմական հակազդեցության կուրսը: Քաղաքագետի կարծիքով՝ պատերազմի դրդող գործոնը չին-ամերիկյան հարաբերություններն են, որոնք գտնվում են ազատ անկման վիճակում: