Մինչ իշխանությունները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրությամբ է զբաղվում և փորձում են Սահամնադրական Դատարանի միջոցով խլել նրա մանդատը, այդ ընթացքում իշխանական իրավաբան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը փորձում է ծաղկեցնել իր նոր հիմնված բիզնեսը, գրում է Politik.am-ը:
Աղբյուրի տվյալներով՝ Նիկոլայ Բաղդասարյանը ավտոմեքենաների գազաբալոնների փորձարկման կենտրոն է հիմնում և անձամբ է զբաղվում կենտրոնի խնդիրներով։
«Եվ հիմա, եթե «Իմ քայլը» խմբակցությունը իրապես գործարարությամբ զբաղվելը անհամատեղելի է համարում պատգամավորական մանդատի հետ, ապա պետք է արձագանքի նաև այս հրապարակմանը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք իշխանություններին տալ բոլոր այն փաստերը, որ առկա են մեր ձեռքի տակ»,- ասված է աղբյուրի տարածած տեղեկության մեջ:
0Comments